Հորդանանի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

18:55, 1 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ՏԱՍՍ-ին, այս մասին հայտնել  է Petra պետական գործակալությունը։

«Հորդանանի ԱԳՆ-ն անմիջապես հետ է կանչում Թել Ավիվում իր դեսպանին »,-ասվում է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am