Արգենտինան հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

09:56, 23 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և  Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռն Արգենտինայից ժամանել է Երևան։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բուենոս Այրեսից հատուկ չվերթով ժամանած ինքնաթիռը վայրէջք է  կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ 

Թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի և Արգենտինայում  Հայաստանի դեսպանության:

Շուրջ 11 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է տաք հագուստ, կոշիկ, մանկական հիգիենայի պարագաներ, սրբիչներ, էլեկտրական տաքացնող սարքավորումներ և այլ իրեր։

[gallery id= 67334]


© 2009 ARMENPRESS.am