Իրանում կանանց իրավունքների պաշտպանները կստանան Եվրախորհրդարանի՝ Սախարովի անվան մրցանակը

17:25, 19 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանում 2022 թվականին մահացած ակտիվիստ Մահսա Ամինին և իրանցի կանանց ազատության համար պայքարող «Կանանց կյանքի ազատություն» շարժումը դարձել են ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան Եվրախորհրդարանի 2023 թվականի մրցանակի դափնեկիրներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Այդ խիզախ կանայք ոգեշնչեցին աշխարհին հավասարության, ազատության և արժանապատվության համար պայքարով»,- ասել է ԵԽ ղեկավարը։

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Ստրասբուրգում, Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

2022 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր Իրանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ՝ երիտասարդ իրանցի կնոջ՝ Մահսա Ամինիի մահից հետո, երբ նա կալանավորվել էր բարոյականության ոստիկանության կողմից: Հանրապետության իշխանությունները մեղադրում են արևմտյան երկրներին և Իսրայելին՝ ցուցարարներին աջակցելու և իրավիճակը ապակայունացնելու ցանկության համար։

 


© 2009 ARMENPRESS.am