Լևոն Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է

11:18, 19 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Լևոն Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվեց: Լևոն Քոչարյանը կալանավորվեց 2 ամսով»,- գրել է Կոչուբաևը:

Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին։ Սեպտեմբերի 25-ին նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացվել։ Լևոն Քոչարյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Քոչարյանի փաստաբանը հայտնել է, որ նա մեղադրանքը չի ընդունում։

 

 


© 2009 ARMENPRESS.am