ԵՄ առաքելությունն իր գործառնական վերջին կայանն է բացել Եղեգնաձորում

20:08, 17 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԵՄ առաքելությունը գործառնական կայան է բացել Եղեգնաձորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ առաքելությունը X-ի իր պաշտոնական էջում։

«Առաքելությունն այսօր իր գործառնական կայանն է բացել Եղեգնաձորում։ Դա առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին հենակետն էր: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր կայանի կարմիր ժապավենը, որն առաջին հերթին կենտրոնանալու է Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2023 թվականի սեպտեմբերին առաքելությունը հայտնեց այն մասին, որ իր գլխամասը տեղափոխել է Եղեգնաձոր։


© 2009 ARMENPRESS.am