Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ

20:57, 16 Հոկտեմբեր, 2023

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստրասբուրգից, նախատեսված են հանդիպումներ ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի հետ։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես կգա Եվրախորհրդարանում։


© 2009 ARMENPRESS.am