Կարո Փայլանը կայցելի Հայաստան՝ զորակցություն ցույց տալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդին

18:58, 5 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր, քաղաքական ու հանրային գործիչ Կարո Փայլանը հոկտեմբերի 5-12-ը կայցելի Հայաստան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Փայլանի օգնական Սևան Դեյիրմենջյանը,  այցելության նպատակն է զորակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդին։ Կարո Փայլանն այս նպատակով պիտի մեկնի Սյունիքի մարզ։

Ըստ աղբյուրի՝ նախատեսված է, որ Փայլան կունենա նաև տարբեր այլ հանդիպումներ։


© 2009 ARMENPRESS.am