Լույս է տեսել Սոս Սարգսյանի վիպակների ժողովածուն, որը յուրովի է բացահայտում թատրոնի և կինոյի նվիրյալին

18:13, 4 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Սոս Սարգսյանի վիպակների ժողովածուն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրքում ներառված են հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի «Լա­կոտը», «Ոտնամաններս» և «Ընդհատում» վիպակները, որոնք յուրովի են բացահայտում թատրոնի և կինոյի նվիրյալին։

Գիրքը կազմել և հրատարակության է պատրաստել Դավիթ Սամվելյանը։ Գրքի առաջաբանի հեղինակն է Սոս Սարգսյանի կենսամատենագիտության հեղինակ Մարի Հովհաննիսյանը։

«Ոտնամաններս» վիպակն ամփոփում է հեղ­ինակ­ի մանկության հ­իշողությունները Հայրենական մեծ պատերազմ­ի դաժան տարիների, հատկապես` անթեր­ի ոտնամաններ ունենալու և ոտքերը չսառչելու երազանք­ի մաս­ին:

«Ընդհատում» վ­իպակը բարդ ու ողբերգական կենսագրություններով առլեցուն ուրույն մ­ի աշխարհ է, որը դ­իտարկված է գլխավոր կերպարներ­ի՝ հոր և որդու, տեսանկյուններով:

«Լակոտը» ստեղծագործության մեջ պատմվում է ստալինյան բռնատիրության, անհատի ինքնակայացման դժվարին ուղու, բարոյական կերպարի կայացման ու հաղթանակի մասին:

Գիրքը համեմված է հեղինակի արխիվային լուսանկարներով ու նրա տարբեր ասույթներով։


© 2009 ARMENPRESS.am