Բելգիան հայտարարել է Ստեփանակերտի մերձակայքում պայթյունից մի քանի տուժածի բուժման ընդունելու մասին

15:59, 4 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիան ծանր այրվածքների բուժման գործում մասնագիտացած մի խումբ մասնագետների է ուղարկել Հայաստան՝ Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին Բելգիա տեղափոխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը։

«Բելգիան արձագանքել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից հետո օգնություն տրամադրելու Հայաստանի խնդրանքին։ Երևան է մեկնում «Բելգիայի առաջին օգնության և աջակցության թիմից» մի խումբ՝ ծանր այրվածքների մասնագետներ։ Տուժածները կտեղափոխվեն Բելգիա և բուժում կստանան այստեղ», - գրել է պաշտոնյան։

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից վառելիքի պահեստում խոշոր պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 170 մարդ։


© 2009 ARMENPRESS.am