Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի «ձերբակալման» մասին

18:24, 3 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են շրջանառել ԼՂ նախկին  նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև  Ազգային ժողովի  նախագահ Դավիթ Իշխանյանի «ձերբակալման»  մասին։ Հավանաբար, խոսքը ԼՂ պաշտոնատար անձի հերթական ապօրինի առևանգման մասին է: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ առայժմ որևէ տեղեկություն չունի նրանց վերաբերյալ, քանի որ արդեն մի քանի օր հնարավոր չի եղել կապ հաստատել։


© 2009 ARMENPRESS.am