Ֆեյք գրագրություն. Արմեն Խաչատրյանը հերքում է իրեն վերագրվող նամակագրությունը

22:32, 29 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հերքում է իրեն և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին վերագրվող նամակագրության մասին կեղծ տեղեկությունները։ 

«Սոցիալական ցանցերում եւ որոշ կայքերում տարածվածը ֆեյք գրագրություն է, որն անգամ մեկնաբանության կարիք չունի»,- նշեց Խաչատրյանը` «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան արձագանքելով իրեն վերագրվող նամակագրությանը։ 


© 2009 ARMENPRESS.am