Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք

12:40, 29 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահի օգնական և աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հաջիևը ասել է կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ադրբեջանը մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբին մուտք գործել տարածք՝ լրատվամիջոցների հասանելիության հնարավորությամբ»,-ասել է նա։


© 2009 ARMENPRESS.am