Ադրբեջանի դեսպանատան մոտ լիբանանահայերի հավաքի ժամանակ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել

22:41, 28 Սեպտեմբեր, 2023

ԲԵՅՐՈՒԹ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանահայ հազարավոր  երիտասարդներ սեպտեմբերի 28-ԻՆ բողոքի հավաք են իրականացրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջեւ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Արեւելք»-ը տեղեկացնում է, որ Լիբանանի «Այն ար» շրջանը հասնելով երիտասարդները միասնաբար երգած են Արցախի քայլերգը։ 

«Դեսպանատան շուրջ երկրի ապահովական մարմիններ խիստ միջոցառումներ իրականացուցած են, մինչ երիտասարդներու հոսքը դէպի այդ շրջան կը շարունակուի։

Նշենք  նաեւ, որ հաւաքի ընթացքին գրանցուած են բախումներ, իսկ ապահովական  մարմիններ արցունքաբեր կազ կիրարած են  ցուցարարներու ուղղութեամբ։

Եղած  է նաեւ հրմշտուք, որուն  հետեւանքով ալ գրանցուած են վիրաւորներ»- գրում է պարբերականը։


© 2009 ARMENPRESS.am