ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար

19:24, 27 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալվում է նաև Ռուսաստանի Դաշնության և այլ միջազգային գործընկերների աջակցությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։


© 2009 ARMENPRESS.am