Ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու համար անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն. Միրզոյանը` Բլինքենին

22:10, 20 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ առանձնազրույցում ընդգծել է, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև վայրագ հանցագործությունները։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարարը հայտնել է սոցցանցի X հարթակում։   

«Հարավային Կովկասը ապակայունացնելու բոլոր ջանքերը պետք է կանխվեն»,- ասված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։ 


© 2009 ARMENPRESS.am