Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ում ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին

13:10, 20 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը, որը հայտնում է նաև, որ ԼՂ և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպում է ծրագրված սեպտեմբերի 21-ին Եվլախում։


© 2009 ARMENPRESS.am