Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել. Բեգլարյան

20:32, 19 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ռազմական գործողությունները շարունակվում են, և Արցախի պաշտպաններն ամեն ինչ անում են արյունալի ցեղասպանությունը կանխելու համար»,- գրել է նա:

Ավելի վաղ Բեգլարյան գրել էր, որ ադրբեջանական ուժերը ժամը 19:00-ի սահմաններում ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքի տարածքում և Ասկերանի շրջանի գյուղերին:

«Հրետակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է»,-ավելացրել էր նա:


© 2009 ARMENPRESS.am