Բելգիայի ԱԳ նախարարը դեէսկալացիայի և քաղաքական լուծման կոչ է անում

19:42, 19 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիան մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին. Խաղաղության միակ վավեր ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումն է: Բելգիան դեէսկալացիայի և քաղաքական լուծման կոչ է անում՝ հաշվի առնելով բնակչության բարեկեցությունը» - գրել է նա:


© 2009 ARMENPRESS.am