Լեռնային Ղարաբաղում երկու զոհերից մեկը երեխա է․ կա 11 վիրավոր

16:13, 19 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի առնվազն երկու զոհ, որից մեկը՝ երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին X (նախկին Twitter) սոցիալական հարթակում նման գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Մեծաթիվ զոհեր և վիրավորներ կան քաղաքացիական բնակչության, այդ թվում և երեխաների շրջանում։ Համաձայն ստացված տեղեկությունների՝ այս պահի դրությամբ ադրբեջանական հարձակումների հետևանքով կա առնվազն երկու զոհ, այդ թվում և մեկ երեխա, ինչպես նաև 11 վիրավոր, այդ թվում և 8 երեխա»,- գրել է Գեղամ Ստեփանյանը։


© 2009 ARMENPRESS.am