Քվեարկել եմ հանուն պայքարի օրակարգի․ քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյան

15:16, 17 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել է հանուն պայքարի օրակարգի։ 

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ «պայքարի օրակարգը կյանքի կոչելը ստացվելու է»։ 

Նա դժվարացավ հստակ պատճառ նշել, թե ինչով է պայմանավորված ընտրողների պասիվությունը քվեարկությանը մասնակցելու առումով։ Նրա կարծիքով՝ հիմնական պատճառ կարող է լինել մարդկանց հիասթափությունը և անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ։ «Այս ընտրությունները շատ կարևոր են։ Սրանք պարզապես քաղաքային ընտրություններ չեն, սրանք քաղաքական ընտրություններ են խորքային առումով։ Նույնիսկ հիմա արդեն սկսվել են խորքային փոփոխություններ, որոնք չեն կարող կանգնել»,- ասաց նա։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am