120 հազար հայ անելանելի վիճակում է Ալիևի պատճառով, մինչդեռ Արևմուտքը ոչինչ չի անում և աչքով անում նրան․Կանադացի սենատոր

21:25, 30 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի սենատի անդամ, Կանադայի սենատի նախկին խոսնակ Լեո Հուսակոս խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։ 

«Ավելի քան 120 հազար էթնիկ հայ անելանելի վիճակում է հայտնվել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով, մինչդեռ Արևմուտքը ոչինչ չի անում և աչքով անում նրան: Ամոթ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «X»-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է Լեո Հուսակոսը։

 


© 2009 ARMENPRESS.am