Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի

15:08, 24 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղին տրամադրել  4 մլրդ դրամի միջպետական վարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս  մասին հայտարարվեց ՀՀ կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստի ընթացքում:

«Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- ասվում է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am