Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով 18 մարդ է զոհվել

19:20, 22 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով 18 մարդ է զոհվել, հնարավոր է՝ ապօրինի ներգաղթյալներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է հրշեջ ծառայության մամուլի քարտուղարի տեղակալ Իոանիս Արտոպիոսը։

Ալեքսանդրուպոլիսի շրջանում օգոստոսի 19–ից ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում։ Կրակը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել։


© 2009 ARMENPRESS.am