ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսը լքելու կոչ է արել

20:57, 21 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինսկում ԱՄՆ դեսպանությունը օգոստոսի 21-ին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը՝ Եվրամիության հետ սահմանին սահմանային անցակետերի փակման կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքը:

«Բելառուսում ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը: ԱՄՆ քաղաքացիներին չի թույլատրվում Բելառուսից ցամաքային ճանապարհով Լեհաստան մուտք գործել: Մի մեկնեք Ռուսաստան կամ Ուկրաինա»,- ասված է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Դեսպանությունը խորհուրդ է տվել չմտնել Բելառուս և նախազգուշացրել դեսպանատան սահմանափակ հնարավորությունների մասին ՝ օգնելու ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են այս երկրում:

Դեսպանատանը հիշեցրել են, որ Լիտվան վերջերս Բելառուսի հետ սահմանին երկու անցակետ է փակել, և նշել, որ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կառավարությունները հայտարարել են, որ հնարավոր է Բելառուսի հետ սահմանային անցակետերի հետագա փակումը:


© 2009 ARMENPRESS.am