Հայաստանը և Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթների կազմակերպման հարցը․ ՀՀ դեսպան Ֆան Յոնգ

21:38, 17 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Չինաստանը քննարկում են ուղիղ չվերթների կազմակերպման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։

«Ֆինանսական ինտեգրման ոլորտում կողմերը զարգացնում են ներդրումային համագործակցությունը՝ փոխշահավետ հիմքերի վրա, և պատրաստ են խորացնել դրամավարկային և ֆինանսական համագործակցությունը։

Վիճակագրության համաձայն՝ Չինաստանի ներդրումները Հայաստանում կազմում են մոտ 50 միլիոն դոլար, մինչդեռ Հայաստանի ներդրումները Չինաստանում կազմում են 15 միլիոն դոլար։ Իհարկե, չեմ կարող ասել, որ դրանք շատ մեծ թվեր են, բայց, կարծում եմ, դրա շուրջ կարող ենք աշխատել»,- ավելացրեց դեսպանը։  


© 2009 ARMENPRESS.am