Արցախում չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել՝ վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով

09:51, 16 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր լրացել է 247-րդ օրն, ինչ ԼՂ բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ, և երկու ամիս է, ինչ վերջիններս զրկված են որևէ տեսակի հումանիտար օգնությունից, այդ թվում՝ բժշկական միջոցներից, առաջին անհրաժեշտության պարագաներից և սննդից։ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է ԼՂ բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների, ներառյալ՝ կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, կրթության, սննդի, բավարար կենսամակարդակի, սոցիալտնտեսական և մշակութային իրավունքների։ Հումանիտար ճգնաժամը հատկապես անբարենպաստ ազդեցություն ունի խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների վրա, ինչպիսիք են երեխաները, տարեցները, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն։ Մասնավորապես, շրջափակման մեջ են գտնվում 30000 երեխա, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 20000 տարեց և 60000 կին։

 Շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը դրսևորվում է բնակիչների բնականոն կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես՝

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է հրատապությունը՝ րոպե առաջ կանգնեցնելու մարդասիրական աղետի անդառնալի և սաստկացող զարգացումները, ինչպես նաև ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ապահովելու իրական հնարավորություններ մարդասիրական առաքելությունների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ամենօրյա ռեժիմով փաստեր հավաքագրել և վերլուծել ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների վերաբերյալ և համապարփակ կերպով ներկայացնել մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։ Մեծապես կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների պատշաճ արձագանքն ու հրատապության կարգով գործուն քայլերի ձեռնարկումը»:


© 2009 ARMENPRESS.am