Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

15:34, 12 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով 12:42-ին Սայմբեյլի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։

Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

 


© 2009 ARMENPRESS.am