Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Մոսկվայում

18:04, 21 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ Մոսկվայում հանդիպման առաջարկին: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: 

«Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին»,-ասաց խոսնակը:

Նախարարությունից խոստանում են այլ մանրամասների մասին հայտնել լրացուցիչ: 

Ռուսական կողմն օրեր առաջ վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման: 


© 2009 ARMENPRESS.am