ԵԱՏՄ երկրների փոխանցած մաքսատուրքերի գծով մուտքերը 2023-ի առաջին կիսամյակում կազմել են 34.3 մլրդ դրամ

21:20, 4 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2023-ի առաջին կիսամյակի ընթացքում փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 34.3 մլրդ դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, 2022-ի նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրներից (այդ թվում՝ Հայաստանից) մաքսատուրքերի բաշխման արդյունքում ստացվել են 28.9 մլրդ դրամ մուտքեր (այդ թվում` հուլիս ամսին փոխանցված և 2022թ. 1-ին կիսամյակին վերաբերող): 2021-ի առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 42.4 մլրդ դրամ:


© 2009 ARMENPRESS.am