Fly Arna-ն մեկնարկում է Երևան-Թեհրան չվերթները

09:58, 22 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երկու չվերթ կիրականացվի: 

Չվացուցակ դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հուլիսի 11-ից (բոլորը տեղական ժամանակով). 

Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում

Ժամ

Օդանավ.

Հաճախականություն

G6 301

Երևան

11:30

Թեհրան

12:25

A320

երեքշաբթի, ուրբաթ

G6 302

Թեհրան

13:05

Երևան

15:20

A320

երեքշաբթի, ուրբաթ


© 2009 ARMENPRESS.am