Մինսկում ընթանում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նեղ կազմով հանդիպումը

15:21, 20 Հունիս, 2023
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ նեղ կազմով։ 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  
Հանդիպմանը մասնակցում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

© 2009 ARMENPRESS.am