Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել

14:12, 13 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում գործող «Ազերխիմիա» արտադրական միավորման «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում հրդեհ է բռնկվել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«ԱԻՆ թեժ գծին տեղեկություն է ստացվել Սումգայիթի «Էթիլեն-պրոպիլեն» գործարանում բռնկված հրդեհի մասին, անմիջապես  դեպքի վայր են ուղարկվել ԱԻՆ պետական ​​հրշեջ ծառայության ուժերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվում հրդեհի տարածումը կանխելու համար։

Հրդեհի պատճառների մասին չի դեռևս հաղորդվում։


© 2009 ARMENPRESS.am