Բայդենն առաջարկել է էական փոփոխություններ մտցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

21:58, 12 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագիր է մշակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք չունեցող ևս վեց երկիր ավելացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է The Washington Post-ը։

«Խաղադրույքները մեծ են, քանի որ Բայդենի վարչակազմը ձգտում է հասնել նրան, որ Միավորված ազգերի կազմակերպությունը մնա հակամարտությունների կանխարգելման կենտրոնական գործիքը, նույնիսկ եթե կասկածներ կան դրա հնարավորության վերաբերյալ»,-ասվում է հոդվածում:

Հոդվածում ընդգծվում է, որ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն արդեն քննարկում է Անվտանգության խորհրդի ընդլայնման նախաձեռնությունը կազմակերպության անդամ 193 երկրների դիվանագետների հետ։


© 2009 ARMENPRESS.am