Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին

14:51, 8 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են  Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են հայ երկու զինծառայողներին։ Առանձնազրույցներ են եղել, օգնել են նաև, որ կապ հաստատեն ընտանիքների հետ, Կարմիր խաչի միջնորդությամբ նամակներ են փոխանակվել»,–ասաց Ամատունին։

 


© 2009 ARMENPRESS.am