Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է

11:26, 5 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի կոչմանը հավակնում էին նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Ռուսլան Լիտվինովը  և Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի խաղացող Վենդելը:

Երկրպագուների, ակումբների գլխավոր մարզիչների ու ավագների, լիգայի լեգենդների և փորձագետների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Էդուարդ Սպերցյանը:

Էդուարդ Սպերցյանը նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:


© 2009 ARMENPRESS.am