Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո

15:12, 3 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Նախատեսվում է, որ ստորաբաժանումը 2023 թվականի հունիսի 4-5-ը կտեղափոխվի Կոսովոյի «Սուլթան Մուրատ» զորանոց», - նշվում Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել էր, որ դաշինքի 700 զինվորականներ տեղակայվելու են Կոսովոյում։

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կբարձրացնի զինվորականների ևս մեկ գումարտակի պատրաստության մակարդակը, որպեսզի նրանք պատրաստ լինեն Կոսովոյում տեղակայվելուն:

 


© 2009 ARMENPRESS.am