Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը

17:31, 2 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար:
 


© 2009 ARMENPRESS.am