Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի առաջիկա 2-3 տարում․ Գրիգոր Մինասյան

15:55, 2 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։

«Նուբարաշեն վարչական շրջանում 4 հին շենքերի փոխարեն սկսում ենք կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ։ Ի ուրախություն մեզ, նախագծահաշվարկային մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքել ենք և մինչև 2023 թվականի նոյեմբեր կունենանք նախագիծը և կմտնենք շինարարության մրցույթի փուլ։ Եթե ստացվի այս տարի այս ընթացակարգերը իրականացնել, մենք երևի 2-3 տարում կունենանք նոր քրեակատարողական հիմնարկ, որը տվյալ ոլորտի խնդիրների 80 տոկոսը կլուծի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց Մինասյանը։


© 2009 ARMENPRESS.am