Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի արծաթե մեդալը նվիրել է երկրպագուին

10:52, 1 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա լիգայի արծաթե մեդալը պարգևատրման արարողությունից հետո նվիրել է երկրպագուին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ֆուտբոլի Եվրոպա  լիգայի եզրափակիչում` Բուդապեշտի «Պուշկաշ արենա»-ում կայացած «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումից հետո պորտուգալացի մասնագետը պարգևատրման արարողությունից հետո իր արծաթե մեդալը նվիրել է տրիբունայում կանգնած պատանի երկրպագուին:

Եվրոպա լիգայի եզրափակիչում «Ռոմա»-ն, մրցելով «Սևիլիա»-ի հետ, զիջեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարից հետո` 4:1: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1։1 հաշվով, խաղը տեղափոխվել էր լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում թիմերից որևէ մեկը չկարողացավ հաջողության հասնել։

Ժոզե Մոուրինյոն, իր կարիերայում առաջին անգամ հասնելով եվրագավաթների եզրափակիչ, պարտություն կրեց:

Հետևեք մեզ Ինստագրամում


© 2009 ARMENPRESS.am