Հայաստանում 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր է պատրաստվում

11:58, 30 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցած տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 660 հազար զբոսաշրջիկ։

Խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքները զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ։

«Անցած տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 660 հազար զբոսաշրջիկ։ Տարվա ընթացքում կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ, մենք պլանավորում ենք ընդլայնել զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը։ Մոտավորապես 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիր է պատրաստվում, որն արդեն մեր հաջորդ տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատվել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քերոբյանը։

 


© 2009 ARMENPRESS.am