Կյանքից հեռացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թյորները

23:58, 24 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 83 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի Թինա Թյորները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ Թյորները մահացել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխից ոչ հեռու գտնվող իր տանը։

Թինա Թյորները իր կարիերան սկսել է 1950-ականներին, երբ լայն տարածում էր ստանում ռոքնռոլ ժանրը։

Նա արժանացել է ութ «Գրեմի» մրցանակի, որոնցից 6-ը՝ 1980-ականներին։   2021 թվականին նա ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում՝ որպես մենակատար։ 


© 2009 ARMENPRESS.am