Իրանն ու Ռուսաստանը 2 պայմանագիր ու 8 փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

19:40, 23 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական 80 ընկերությունների և իրանական 100 ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում երկու երկրների ներկայացուցիչների միջև ստորագրվել են երկու պայմանագիր և ութ փոխըմբռնման հուշագիր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի Նավթի նախարարության միջազգային և առևտրային հարցերով նախարարի տեղակալ Աբբաս Ասադզադեն հայտարարությունը:

«Նավթային արդյունաբերության գիտահետազոտական ​​ինստիտուտում երեկ 80 ռուսական և 100 իրանական ընկերություններ հանդիպումներ են անցկացվել, որի արդյունքում երկու պայմանագիր և ութ փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել»,- ասել է նա։

Նա հավելել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը պետական հատվածում լավ պայմաններում է, սակայն անհրաժեշտ է խորացնել այդ համագործակցությունը նաև փոքր բիզնեսի մակարդակով:


© 2009 ARMENPRESS.am