ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

16:56, 23 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը կարևորել է անվտանգության ապահովման գործում Հայաստանի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի հետագա ընդլայնման շուրջ:                                                

 


© 2009 ARMENPRESS.am