Եգիպտոսի առողջապահության նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

11:57, 10 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մայիսի 9-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել առողջապահության ոլորտի մի շարք ընկերությունների  ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ ներդրումների խրախուսման, բժշկական զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների անցկացման կարևորությունը։

Համագործակցության հետագա զարգացման համար շեշտվել է երկու երկրների միջև ոլորտային նոր փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել հիշյալ պայմանավորվածությունների շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու առնչությամբ։

 


© 2009 ARMENPRESS.am