«Եվրատեսիլ 2023»․ հայտնի են կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները

09:46, 10 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցեց 15 երկիր, հաղթահարեցին և եզրափակիչ դուրս եկան Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան և Նորվեգիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 9-ին Լիվերպուլում:

Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Նիդերլանդները, Մալթան, Լատվիան, Իռլանդիան և Ադրբեջանը:

Հայաստանի պատվիրակ Բրյունետը Future Lover երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 11-ին: Մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսին 13-ին:

e2.jpg (225 KB)

e1.jpg (67 KB)

e3.jpg (179 KB)

e4.jpg (86 KB)

e5.jpg (260 KB)

e6.jpg (160 KB)

e7.jpg (160 KB)

e8.jpg (270 KB)

e9.jpg (76 KB)

e10.jpg (202 KB)

 


© 2009 ARMENPRESS.am