Սուդանի բանակը և հատուկջոկատայինները համաձայնել են մեկշաբաթյա հրադադարի

20:14, 2 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի բանակն ու արագ արձագանքման ուժերը (հատուկջոկատայիններ) համաձայնություն են տվել երկրում մեկ շաբաթով հրադադարի ռեժիմի հաստատմանը՝ սկսած մայիսի 4-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  Հարավային Սուդանի արտաքին գործերի նախարարությունը։

«Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը և հատուկ նշանակության ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոն սկզբունքորեն հավանություն են տվել 7-օրյա հրադադարին, որը պետք է ուժի մեջ մտնի մայիսի 4-ին», - ասված է Հարավային Սուդանի ԱԳՆ հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am