Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ Արման Եղոյան

12:30, 2 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է հանդիպեն նաև Մոսկվայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող բանակցություններին:

Եղոյանը հայտնեց, որ Մոսկվայում հանդիպելու նախնական պայմանավորվածություն ևս կա:

«Ըստ այդ պայմանավորվածության՝ հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում»,-ասաց Եղոյանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն  է ձեռք բերվել, որը կկայանա Մոսկվայում: Մոսկվայում սպասվող հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա։

 


© 2009 ARMENPRESS.am