Հայաստանին Ֆրանսիայի աջակցությունը վճռական է և տևական. նախագահ Մակրոնը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

22:21, 24 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆեյսբուքի»-ի իր էջի հայերեն գրառմամբ իր զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի օրը։

«Այս Ապրիլի 24-ի օրը Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։

Զոհերի հիշատակը պաշտպանելու համար խորհրդածության օր է. Հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է:

Վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցության»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։


© 2009 ARMENPRESS.am