«Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին». ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:50, 24 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ դիվանագիտական առաքելության գրառումը Facebook-ում:

«Ս.թ. ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությանը։ Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին», - նշված է ՌԴ դեսպանատան գրառման մեջ:

Գրառմանը կից դեսպանությունը հրապարակել է նաև լուսանկարներ:

343157886_630697735076567_2387172136092122156_n.jpg (106 KB)

p1.jpg (94 KB)

p2.jpg (108 KB)

p3.jpg (116 KB)


© 2009 ARMENPRESS.am