Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի և ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր

10:13, 17 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Գնել Սանոսյանը կարևորել է Հայաստանի և Ղազախստանի միջև առկա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։

Նախարարը նշել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։

Դեսպանը իր հերթին կարևորել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Քննարկվել է նաև ապրիլի 27-28-ը սպասվող հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր։

Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը։

 


© 2009 ARMENPRESS.am